Շուշանիկ Լուլուկյանի հերթական հաղթանակը

Շուշանիկ Լուլուկյանի հերթական հաղթանակը

Նյութը պատրաստել է NOR-ի կամավոր Շուշան Մկրտչյանը

Երիտասարդ պարուսույց Շուշանիկ Լուլուկյանը հեթական անգամ գրանցեց հաղթանակ։

Փոքր Արագյալ գյուղի «Էրզրում» պարային համույթը գրավել է առաջին հորիզոնականը՝ «Սա Վրաստանն է» փառատոնի ժամանակ հայկական ավանդական քոչարի պարով: խումբը ցնցել է ամբողջ բեմը, նույնիսկ հանդիսատեսը պարում էր երգի ներքո։

«Ես շատ լարված էի, քանի որ ամենափոքր սաներս 4 տարեկան էին և երբևիցե ելույթ չէին ունեցել բեմի վրա։ Մեծերի խումբը ուղղակի հիասքանչ ելույթ ունեցավ։ Երկու խումբն էլ արդարացրին իմ սպասելիքները»,- ուրախությամբ նշեց պարուսույցը։