Վրաստանում օձը խայթել է զբոսաշրջիկին. Նա մահացել է

Վրաստանում օձը խայթել է զբոսաշրջիկին. Նա մահացել է

Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չայսուբանի գյուղում օձի խայթոցից մահացել է գերմանացի զբոսաշրջիկ։ Չայսուբանիում քաղաքապետի ներկայացուցիչ Ջումբեր Կուրշուբաձեն «Բաթումելեբի»-ին հայտնել է, որ տղամարդն ընտանիքի հետ անտառում է եղել։

«Այս օձը կոչվում է սարի Ասպիդ, եղել է մեր սարերում, երբ բնապահպանության ծառայության ներկայացուցիչները տեսել են նկարը, ասել են, որ դա օձ է, դեպքը անտառում է եղել, շտապօգնությունը չի կարողացել հասնել եւ նա մահացել է»,- հրապարակմանը հայտնել է Ջումբեր Կուրշուբաձեն։

Նրա խոսքով՝ զբոսաշրջիկը ձեռքով բռնել է օձին, նա ձեռնոցներով է եղել, բայց հավանաբար չի զգացել, որ իրեն սողունը խայթել է։

«Այստեղ նման դեպք երբեք չի եղել, այս վայրում գալիս և դիտում են չվող թռչուններին, բայց երբևէ չի եղել դեպք, որ ինչ-որ մեկը ձեռքով օձ բռնի»,- ասում է Ջումբեր Կուրշուբաձեն։