«Ռուսական օրենքը» հասավ Սահմանադրական դատարան․ NOR -ը զրուցել է պատգամավոր Կորձաիայի հետ

«Ռուսական օրենքը» հասավ Սահմանադրական դատարան․ NOR -ը զրուցել է պատգամավոր Կորձաիայի հետ

«Եթե դատարանը չբավարարի մեր դիմումը ու «Ռուսական օրենքը» չդադարեցվի, նրանք կկործանեն երկրի ժողովրդավարությունը»,- ասում է Թամար Կորձաիան։

Երեկ՝ հուլիսի 29 -ին, Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» իշխող մեծամասնության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած օրենքի:

NOR ռադիոկայանը հետաքրքրվեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թամունա Կորձաիայից, թե ինչքանով Սահմանդրական դատարանը կնպաստի օրենքի չեղարկմանը և ըստ իրեն ինչպես են զարգանալու իրադարձությունները։

«Առաջին հերթին մենք ուզում ենք, որպեսզի դատարանը կանգնեցնի օրենքի գործունեությունը, քանի որ այս օրենքը վնասում է ժողովրդավարությանը, քաղաքացիությանը, խոսքի ազատությանը, մարդկանց իրավունքներին և ոչ կառավարական կազմակերպություններին, այն աստիճան, որ դրա հետևանքները անդառնալի կլինեն, ինչպես եղավ Ռուսաստանի Դաշնությունում։ Ընտրությունների ընթացքում տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ պետք է հետևեն ընտրական գործընթացին, որտեղ հավանականությունը շատ մեծ է, որ թույլ չտան գործել։ Մեր դիմումը դատարան հիմնավորված է և պետք է որ այն բավարարվի։ Դատարանում քննարկաման առաջին փուլը պետք է անցնի օգոստոս ամսին։

Եթե դատարանը չբավարարեց մեր դիմումը, մենք կսպասենք որ սեպտեմբեր ամսին կառավարությունը սկսի գրանցել ոչ կառավարական կազմակերպություններին որպես գործակալ, նրանք կհեռանան երկրից և կկրկնվի նույն իրավիճակը ինչը տեղի ունեցավ ՌԴ -ում։ Եթե օրենքը սկսի գործել ամեն ինչ կընկնի կառավարության հսկողության տակ»,- ասաց Թամար Կորձաիան։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · «Ռուսական օրենքը» հասավ Սահմանադրական դատարան․ NOR -ը զրուցել է պատգամավոր Կորձաիայի հետ

Կարդացեք նաև՝

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» վերագրանցել է «Օտարերկրյա պետությունների շահերը հետապնդող կազմակերպությունների մասին» փոքր-ինչ փոփոխված անվանմամբ օրինագիծը Վրաստանի խորհրդարանում: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը դեմ են օրենքին՝ նշելով, որ այն հակասում է ԵՄ սկզբունքներին:

Չնայած հազարավոր քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը` Վրաստանի խորհրդարանը, այնուամենայնիվ, մայիսի 14-ին ընդունեց այսպես կոչված «ռուսական օրենքը», իսկ մայիսի 28-ին այն հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։

Օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություններ», այլապես կտուգանվեն։ Գրանցումից կամ ֆինանսական հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը պատժվում է տուգանքով՝ 25000 լարիի չափով։ Սուբյեկտը պարտավոր է համապատասխան ինտերնետային էջ մուտք գործելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով` Վրաստանի Արդարադատության նախարարի կողմից սահմանված ձևին համապատասխան և ներկայացնել գործակալություն: Հայտը լրացնելու և ներկայացնելու պարտավորությունը չկատարելու դեպքում կտուգանվի 10000 լարիով:

Նույն արարքը կատարելու համար վերջին անգամ նշանակված վարչական տույժի կիրառումից հետո մեկամսյա ժամկետում արարքի կատարումը շարունակելը առաջացնում է տուգանք՝ 20000 լարիի չափով։

Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման կապակցությամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել պետական ​​պաշտոնյաների դեմ։ Հունիսին հանրությանը հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, ըստ որի, եթե երկրում իրավիճակը չբարելավվի, Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի անձնակազմի նկատմամբ, կդադարեցնի ֆինանսական օգնությունը և, որպես վերջին միջոց, ժամանակավորապես կդադարեցնի առանց վիզա անվճար ճանապարհորդությունների արտոնությունը։