Ի՞նչ օգուտներ է բերել Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնը հասարակությանը

Ի՞նչ օգուտներ է բերել Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնը հասարակությանը

Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնը հասարակական կազմակերպություն է, որը 2004 թվականից Նինոծմինդա քաղաքի երիտասարդներին հնարավորություն է ընձեռում զարգանալ և առաջ տանել իրենց կյանքի ուղին:

Երիտասարդական կենտրոնի ծրագրերն ու նախագծերն օգնում են տեղի երիտասարդներին և կանանց հասնել իրենց նպատակներին, ինտեգրվել հասարակությանը և զարգացնել իրենց տաղանդն ու կարողությունները: Այստեղ երիտասարդները անցնում են տարբեր տեսակի թրեյնինգներ, սովորում են անգլերեն, անցնում բիզնես դասընթացներ տարբեր ծրագրերի շրջանակներում, սովորում են նախագծեր գրել, մասնակցել դրամաշնորհային մրցույթների և հնարավորություն են ստանում բացել իրենց փոքր բիզնեսը, զարգացնել այն և չլքել հայրենի քաղաքը, այլ` ընդհակառակը, օգտակար լինել հասարակությանը:

Երիտասարդական կենտրոնի գործադիր տնօրեն Իրինա Ղարսլյանի խոսքով, երիտասարդների մեծ ձեռքբերումներից են ստացած դրամաշնորհները, որոնք օգնել են բացել սեփական բիզնեսն ու զարգացնել այն։ Եթե ​​երիտասարդական կենտրոնը փակվի, Նինոծմինդայի երիտասարդությունը կկորցնի բազմաթիվ նախագծերի մասնակցելու հնարավորությունը և, որ ամենակարեւորն է, զարգանալու մոտիվացիան քիչ կլինի։

Անժելինա Ղարսլյանը Երիտասարդական կենտրոնի ակտիվիստ է։ Նա կենտրոն է այցելում արդեն 3 տարի։ Անժելինայի խոսքով՝ Երիտասարդական կենտրոնը իրականացրել է իր երազանքը և ստացած դրամաշնորհի միջոցով կարողացել է բացել սեփական բիզնեսը։

Առավել մանրամասն՝ Անժելինա Ղարսլյանի հետ զրույցում.

Radio NOR · Молодежный Центр

Իրինա Ղարսլյանը հայտարարեց, որ եթե «թափանցիկության օրենքի» շրջանակներում որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու անհրաժեշտություն առաջանա, Երիտասարդական կենտրոնը չի գրանցվի և ժամանակը ցույց կտա թե ինչպես կզարգանան իրադարձությունները ապագայում։