Ամբողջ Վրաստանի մակարդակով ապրիլի 24-30-ը անցկացվում է իմունիզացիայի շաբաթ:
Այդ առիթով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հանրային առողջապահական կենտրոնում անցկացվեց խորհրդակցություն բժիշկների և կենտրոնի աշխատակիցների միջև:
Ամենամյա միջոցառման գերխնդիրը պատվաստումների մասին հանրային իրազեկության բարձրացումն է և պատվաստման ենթակա յուրաքանչյուր անձին կառավարվող վարակիչ հիվանդություններից պատվաստումների միջոցով զերծ պահելն է: Նախաձեռնության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես բնակչության առավել խոցելի խմբերին:
Մարդկությունը մշտապես պայքարում է հազարավոր կյանքեր խլող վարակների ու բազմապիսի հիվանդությունների դեմ:
Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից է:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հանրային առողջապահական կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանի խոսքով՝ իմունիզացիայի շնորհիվ, որն արդեն 20 տարուց ավել է անցկացվում է աշխարհի շատ երկրներում, հաջողվել է երկարացնել մարդկան կյանքի տևողությունը գրեթե 30 տարով: Իմունիզացիայի շաբաթը անցկացնելու համար Հանրային առողջապահական կենտրոնը ստացել է վակցինաներ մի շարք հիվանդությունների դեմ:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան