Կարեն և Վիգեն Ղազարյանների ողբերգական և անժամանակ մահը սգում են Օրոջալարից Շուշանիկ Թազայանի ընտանիքը, վշտացած են Գրիգորը, Նելին, Դոմինիկը։
Ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին զորակցում են և հայտնում իրենց ցավակցությունը անդառնալի կորստի համար։
Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։
Իմ կյանքում ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։
Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մի բարձ ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։