Կյանքի որակի տվյալների աշխարհի ամենամեծ բազայի՝ «Numbeo»-ի փորձագետները հաշվարկել են բնակարանների արժեքը Երևանում, Բաքվում և Թբիլիսիում։
Երևան
Նրանց տվյալներով՝ Երևանի կենտրոնում բնակարանի 1քմ վաճառվում է միջինը 3400 դոլարով, կենտրոնից դուրս՝ 1600 դոլարով։
Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում 1 սենյականոց բնակարանի վարձակալությունն արժե ամսական միջինը 955 դոլար, կենտրոնից դուրս՝ 640 դոլար։
Երևանի կենտրոնում երեք սենյականոց բնակարան կարելի է վարձակալել ամսական միջինը 1600 դոլարով, կենտրոնից դուրս՝ 975 դոլարով։
Բաքու
Ըստ Numbeo-ի տվյալների, Բաքվի կենտրոնում բնակարանի 1քմ վաճառվում է միջինը 1800 դոլարով, կենտրոնից դուրս՝ 900 դոլարով։
Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի վարձակալությունն արժե ամսական միջինը 465 դոլար, կենտրոնից դուրս՝ 255 դոլար։
Բաքվի կենտրոնում երեք սենյականոց բնակարան կարելի է վարձակալել ամսական միջինը 1930 դոլարով, կենտրոնից դուրս՝ 420 դոլարով։
Թբիլիսի
Ըստ փորձագետների, Թբիլիսիի կենտրոնում բնակարանի 1քմ վաճառվում է միջինը 2030 դոլարով, կենտրոնից դուրս՝ 1060 դոլարով։
Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում 1 սենյականոց բնակարանի վարձակալությունն արժե ամսական միջինը 725 դոլար, կենտրոնից դուրս՝ 470 դոլար։
Թբիլիսիի կենտրոնում երեք սենյականոց բնակարան կարելի է վարձակալել ամսական միջինը 1355 դոլարով, կենտրոնից դուրս՝ 800 դոլարով։