Ուսանողական դժվարությունների և արտոնությունների մասին պատմում է Ելենա Ջաղացպանյանը

Ուսանողական դժվարությունների  և արտոնությունների մասին պատմում է Ելենա Ջաղացպանյանը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում և առհասարակ Ջավախքում ամեն տարի ունենում ենք բազմաթիվ ուսանողներ։ Երիտասարդների մի մասը ընտրում են Երևանի բուհերը, իսկ մյուս մասը՝ Թբիլիսիի։ Վրաստանում քիչ թե շատ Ջավախքի ուսանողների համար կան արտոնություններ, ինչպես նաև նրանց հնարավորություն է ընձեռնված 1 տարի անվճար սովորել վրացերեն լեզուն, այնուհետև ընտրել մասնագիտություն։

Ուսանողները պետք է սովորեն 3-4 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար և այդ ընթացքում այնուամենայնիվ բախվում են խնդիրների, ինչպիսիք են բուհի բարձր վարձավճարը, բնակարանների վարձակալությունը։

Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղից Ելենա Ջաղացպանյանը, ով հանդիսանում է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի, NOR-ի հետ զրույցում պատմում է իր ուսանողական առօրյայից, դժվարություններից և հիշարժան օրերից։

Ելենան պատմում է, որ իր մոտ դժվարությունները սկսվել են 2020 թվականից, երբ տարածված էր COVID հիվանդությունը, և ինքը ստիպված էր սովորել առցանց։ Դրանից բացի, մեկ այլ դժվարություն է եղել վրացերեն լեզվի ոչ լիարժեք իմացությունը։ Նա կարծում է, որ չնայած դժվարություններին, մարդ պետք է հույսը դնի մենակ իր ուժերի վրա և առաջ գնա։ Ելենան խոսեց նաև բնակարանների վարձակալման գների մասին և նշեց, որ դրանք կրկնապատկվել են նախկինի համեմատ։

Բացի դժվարություններից Ելենան խոսեց նաև ուսանողների համար ստեղծված լավ հնարավորությունների մասին։ Զրույցի մանրամասները լսեք աուդիոնյութում․

Radio NOR · Ուսանողական դժվարությունների և արտոնությունների մասին՝Ելենա Ջաղացպանյան