
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձինք բանակում պետք է ծառայեն մեկ տարի, այլ ոչ թե երկու, ինչպես նախկինում առաջարկվում էր։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ամենայն հավանականությամբ, նրանք, ովքեր դառնում են Ռուսաստանի քաղաքացի, պետք է ծառայեն բանակում մեկ տարի, քանի որ դա կապահովի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար հավասար իրավունքներ», – նշված է հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի՝ համապատասխան օրինագիծը, որը պարունակում է նման դրույթ, կներկայացվի Ռուսաստանի պետդումա։
Այն կընդունվի հուլիսի 31-ին՝ գարնանային նստաշրջանի ամփոփիչ նիստում։