Փոփոխություններ են կատարվել Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ըստ որի՝ ավելանում է վարորդների համար տուգանքը՝ այն դեպքում, եթե մեքենայի աղմունկը վարելու ընթացքում գերազանցում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված նորմը։
Օրինագծի համաձայն՝ եթե մեքենա վարելու ընթացքում աղմուկը (դա կարող է լինել մեքենայից արձակվող ցանկացած ձայն) գերազանցում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված նորմը, ապա վարորդը կտուգանվի 100 լարիի չափով։ Կրկնվելու դեպքում տուգանքը կկազմի 200 լարի, իսկ հաջորդ անգամ՝ 300 լարի։
Փոփոխությունը կատարվել է Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետի 4, 5 և 6 մասերով։
Աշխատանքները կվերահսկի Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ jnews.ge