Հյուսիսային Կորեայում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Հյուսիսային Կորեայում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Հյուսիսային Կորեայում հորդառատ անձրևների հետևանքով ջրի տակ է անցել ավելի քան չորս հազար տուն։

Տարերային աղետը հարվածել է Սինույջու քաղաքին և Չինաստանին սահմանակից Փհենյան նահանգի Վեյջու շրջանին։

Հյուսիսային Կորեայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել։

Աղետի գոտի է ժամանել նաև երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։

Ջրի տակ են հայտնվել նաև մոտ 3000 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, բազմաթիվ հասարակական շենքեր, օբյեկտներ և ճանապարհներ։

Հեղեղված տարածքներից Հյուսիսային Կորեայի ավելի քան 4200 քաղաքացի է տարհանվել։

Կորեական թերակղզում հուլիսը մուսոնների սեզոնն է։ Վերջին օրերին տարածաշրջանը տուժել է արևադարձային փոթորիկից, որը Չինաստանում 12 մարդու կյանք է խլել։ 1tv.ge