Պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին գտնվում էր Ախալքալաքի ավագ սերժանտ Զազա Փերաձեի անվան նախնական մարտական պատրաստության կենտրոնում։ Նախարարության տեղեկություններով՝ նա ներկա է գտնվել նորակոչիկների պատրաստման ընկերության վերապատրաստման գործընթացին։ Նախարարի նախատեսվող այցի մասին տեղական լրատվամիջոցները տեղեկություն չեն ունեցել։
Ախալքալաքի զորամասում Իրակլի Չիքովանին հանդիպել է նաև «Բանակային ճամբարի» ուսանողներին, ովքեր իրենց հարմարեցված ծրագրի շրջանակներում սովորում են ռազմական տարբեր առարկաներ։
Առկա տեղեկությունների համաձայն՝ «Բանակային ճամբարի» մասնակիցները վերապատրաստվել են առաջին բուժօգնության և ինժեներական պատրաստության համար։ sknews.ge