
76 տարեկան հասակում մահացել է իմունոլոգ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Թենգիզ Ցերցվաձեն։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են հարազատները։ Նրանց տեղեկություններով Թենգիզ Ցերցվաձեն վերջերս հիվանդ է եղել։
Ցերցվաձեն եղել է Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրենը, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, Ամերիկյան ինֆեկցիոն հիվանդությունների միության անդամ, հեպատիտ C-ի վերացման պետական ծրագրի գլխավոր նախաձեռնողներից մեկը։ Նախագահական վաստակի և գերազանցության շքանշանի ասպետ։ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին COVID-19 համաճարակի դեմ պայքարող ութ բժիշկների հետ նրան շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում։