Աշոտի Գերմանիայից մեկնած ձեռքը հասել է շատ հիվանդների

Աշոտի Գերմանիայից մեկնած ձեռքը հասել է շատ հիվանդների

Աշոտ Նանայանը Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից է։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Հայաստանի Հանրապետություն բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ Հաջողությամբ որակավորված մասնագետ դառնալուց հետո Աշոտը որոշ ժամանակ աշխատել է Հայաստանում, այնուհետև մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Աշոտի կյանք սիրող և կենսախինդ տեսակը ստիպել է այդքանով չբավարարվել և 2013 թվականին նա առաջին անգամ մեկնում է Եվրոպա։

Այնուհետև 2014-2018 թվականներին Աշոտը բազմաթիվ անգամներ է լինում Եվրոպական տարբեր պետություններում. նրան բախտ է վիճակվել լինել Եվրոպական 17 երկրներում և՛ որպես զբոսաշրջիկ և աշխատանքի նպատակով և որպես հյուր, այնուհետև 2018 թվականի ապրիլին տեղափոխվում է Գերմանիա մշտական բնակության։

Աշոտին Գերմանիան բնակության վայր ընտրելը պայմանավորված է եղել առողջական խնդիրներով, որոնք այսօր ստացել են դրական լուծում, իսկ այդ տարիների ընթացքում նրան հաջողվում է ինտեգրվել Գերմանիայի կյանքին` թե աշխատանք, թե շրջապատ ձեռք բերելու և թե լեզվին տիրապետելու հարցում, սակայն նրա համար էլ դեռևս կան խնդիրներ, ինչպիսիք են օրինակ կացության իրավունք ստանալը, որը երկար և բարդ գործընթաց է։

Radio NOR · ASHOT

Մեր այն հարցին, թե ամենից կարևորը, որի համար մարդիկ արտագաղթում են դեպի ԵՄ երկրներ որն է, Աշոտը ընդգծեց բուժումը, որը ամենակաևորն է մարդու համար, իսկ Եվրոպայում ավելի ստույգ Գերմանիայում շատ արդյունավետ է։ Այնուամենայնիվ այնքան էլ ամեն բան հեշտ չէ, որքան թվում է։ Արտերկիր բուժման հետևից գնացողը բազմաթիվ դժվարությունների է հանդիպում` ներառյալ լեզվի իմացությունից մինչև թղթաբանութուն, որը ըստ Աշոտի այսօր շատ ժամանակ և ջանքեր է պահանջում։

Եվրոպական Միության երկրներում բուժման համակարգը բազմազան է, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական առողջապահական քաղաքականությունը և համակարգը։ Սակայն, ԵՄ-ում կան ընդհանուր սկզբունքներ և մի շարք ընդհանուր մոդելներ, որոնք նպաստում են առողջապահության որակի բարձրացմանը

ԵՄ մի շարք երկրներում կան համընդհանուր առողջապահական համակարգ, որտեղ առողջապահական ծառայությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից։

Չնայած լեզվական առումով կան պետության կողմից հատկացված թարգմանիչներ, այնուամենայնիվ եթե բուժումն անհապաղ չէ և շահառուն կարող է սպասել թղթաբաության պատրաստ լինելուն, ապա կարող է հաճախել դասընթացների և ինքնուրույն հաղթահարել լեզվական արգելքը։

Աշոտն իր Գերմանիայում ապրած տարիներին շատ կարիքավոր մարդկանց է օգնության ձեռք մեկնել, ով ինչի կարիք ունեցել է, և փաստաթղթերի կարգավորման հարցով և լեզուն չտիրապետելու հարցով և աշխատանք գտնելու հարցով։

Հիմնականում կառանձնացնենք այն անձանց, ովքեր մեկնում են բուժում ստանալու նպատակով և հայտնվում են փակուղում, Աշոտը օգնում է նրանց հաղթահարել այն դժվարությունները, որոնց տարիներ առաջ ինքն է բախվել։

Առողջապահական ապահովագրության համակարգը ծրագիր է , որտեղ քաղաքացիները ապահովագրության վճարներ են կատարում և ստանում բուժօգնություն համապատասխան իրենց ապահովագրական պլանի։ Այս մոդելը գործում է, օրինակ, Գերմանիայում և Ավստրիայում։ Ինչպս նաև Եվրոպական Միության երկրներում նախատեսված է նաև ԵՄ առողջապահական քարտը, որը թույլ է տալիս քաղաքացիներին ստանալ անհրաժեշտ բուժօգնություն ։

ԵՄ երկրները աշխատում են բժշկական նորարարությունների վրա, որն էլ մարդկային մեծ հոսք է տանում դեպի ԵՄ երկրներ բուժում ստանալու համար ։ ԵՄ-ն կազմակերպում է գիտական համագործակցություն, ֆինանսավորում է առողջապահական հետազոտություններ և մշակում է նոր բուժումային մեթոդներ։

Ամեն երկրում կա յուրահատուկ քաղաքականություն, ֆինանսական մոտեցումներ և բուժօգնության մոդելներ, բայց ընդհանուր առմամբ, ԵՄ երկրները ձգտում են ապահովել առողջապահության բարձր որակ և մատչելիություն։

Մեր այն հարցին, թե Վրաստանի հետ առանց վիզա ռեժիմը կարող է մեծացնել արտագաղթը` Աշոտը պատասխանեց “Չեմ կարծում` քանի որ ռուս֊ ուկրաինական պատերազմից հետո բազմապատկվել է դեպի ԵՄ արտագաղթը, արժեզրկվել է տեղական արժույթը և մեղմ ասած դժվարացել ապրուստը, բացի դրանից շատ մեծ են հարկերը` օրինակ եկամտահարկը այստեղ կազմում է մոտ 46 %“։

Այն հարցին, թե կրթական փոխանակման ծրագրերով մեկնողներին շատ գոհացուցիչ է այդտեղի կյանքը, Աշոտը հաստատեց, որ իհարկե, քանի որ նրանց և՛ կացության, ևսննդի, և՛ կրթության հարցերը լուծում է տվյալ պետությունը և բացի դրանից այլ ծախսերի համար տրամադրում ամսական 800-1200 եվրո, ուստի այստեղ սովորելը արդյունավետ և հաճելի է։