«Վրացական մղձավանջն» այնքան զբաղված է բացելով բոլոր դռները Պեկինի և Մոսկվայի համար, որ փակում է դռները Վաշինգտոնի և Բրյուսելի համար», – ասում է Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը: Լիտվացի քաղաքական գործիչը այսպես է մեկնաբանում Վրաստանին ավելի քան 95 մլն դոլարի չափով ուղիղ օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը։
«Վրացական մղձավանջն» այնքան զբաղված է բացելով բոլոր դռները Պեկինի և Մոսկվայի համար, միևնույն ժամանակ փակելով Վաշինգտոնի, Բրյուսելի և անդրատլանտյան ընտանիքի այլ բարեկամ մայրաքաղաքների դռները, որտեղ վրաց ազգն իսկապես արժանի է լինելու»,- գրում է Զիգիմանտաս Պավլոնիսը X սոցիալական ցանցում.
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դադարեցրել էր Վրաստանին 95 մլն դոլարի չափով ֆինանսական օգնությունը։ Դրա պատճառը վրացական կառավարության հակաժողովրդավարական գործողություններն էին, ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։