«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի մամուլի ազատության ինդեքսը:
Վրաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը: Ստանալով 27,76 միավոր, Վրաստանը պահպանել է անցյալ տարվա գրանցած ցուցանիշը, սակայն զեկույցում նշված է, որ 2016-ի համեմատ առաջընթաց է գրանցել մասնավորապես լրատվամիջոցների ղեկավարների թափանցիկության և արբանյակային հեռարձակումների բազմազանության տեսանկյունից:
Ամենաազատ երկրների հնգյակում են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան և Հոլանդիան:
www.aliq.ge