
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի կենտրոնում գտնվող «Մշո այգու» հարևանությամբ պլանավորվում է կառուցել նոր մինի ֆուտբոլի մարզադաշտ։
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Հեշտիա գյուղի մինի մարզադաշտի կառուցման համար տեղական բյուջեից հատկացված է 120 000 լարի։ Հուլիսի 29 -ին տեղում կազմեցինք խաղադաշտի նախագիծը, այժմ ունենք 1 ամիս ժամկետ, որպեսզի իմանանք ինչքան կկազմի նախագծի արժեքը։ Դրանից հետո կհայտարարվի մրցույթ, որը բարեհաջող ավարտելուց հետո կառուցման աշխատանքները կսկսվեն»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝