Վրաստան. ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում Թբիլիսիի ջրային ցանցի ենթակառուցվածքների ուղղությամբ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 40 միլիոն դոլար է ներդնում Թբիլիսիի ջրային ցանցի ենթակառուցվածքների ֆինանսավորման համար:
ՎԶԵԲ-ը մասնակցել է Georgia Global Utilities-ի (GGU) կանաչ եվրապարտատոմսերի թողարկմանը՝ 300 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր առաջարկի փաթեթի մեջ կատարելով 40 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: GGU-ն ստացված եկամուտը կուղղի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ջրային ցանցի ենթակառուցվածքի բարելավմանը:
Նշված կանաչ պարտատոմսերն առաջինն են իրենց տեսակի մեջ, որոնք թողարկվել են ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրի շրջանակում։ Վերջինս արդեն իսկ աջակցել է Թբիլիսիում ութ նախագծերի իրականացմանը` Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրի միջոցով: Կանաչ պարտատոմսերի ծրագիրը ուղղված կլինի ջրային հատվածում ներդրումներին եւ կարձագանքի հիմնական բնապահպանական մարտահրավերներին, ինչպիսիք են ջրի կորուստները:
ՎԶԵԲ-ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Վրաստանում։ Մինչ օրս բանկն ավելի քան 5 միլիարդ եվրո է ներդրել Վրաստանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտների 299 նախագծերում: Այդ ներդրումների 82 տոկոսը կատարվել է մասնավոր հատվածում։
Նախորդ շաբաթվա սկզբին Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչը եւ ԱՄՆ ՄԶԳ վրաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնակատար Ջունիպեր Նիլն այցելել էին Իմերեթ եւ Շիդա Քարթլի՝ հանդիպելու տեղական համայնքի ներկայացուցիչների հետ եւ ի ցույց դնելու ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների՝ Վրաստանի ժողովրդին աջակցելուն եւ Վրաստանի անվտանգությանը, բարգավաճմանը, ժողովրդավարությանը եւ եվրաատլանտյան ինտեգրմանը նպաստելուն ուղղված երկարամյա գործընկերությունն ու զարգացման ծրագրերը։
Երկօրյա այցի ընթացքում Ցենդրովիչը եւ Նիլը հանդիպումներ են ունեցել ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ԵՄ-ի կողմից աջակցվող բիզնեսների ու կազմակերպությունների, այդ թվում՝ հակամարտությունից տուժած գյուղերից կին ձեռներեցների, հապալաս աճեցնող եւ իրենց արտադրանքը ԵՄ արտահանող ֆերմերների, համայնքային կարեւոր խնդիրները լուսաբանող տեղական լրագրողների, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին ակտիվ մասնակցելու հնարավորություն ընձեռող՝ Քութայիսի անկախ կենսակենտրոնի, ինչպես նաեւ երկրի ժողովրդավարությունն ամրապնդող քաղաքացիական հասարակության առաջնորդների ու երիտասարդների հետ։
Հանդիպումների ընթացքում նրանք քննարկել են Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման օգուտները, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ԵՄ-ի՝ վրաց ժողովրդին աջակցության շոշափելի առավելությունները, ինչպես նաեւ Վրաստանի ողջ տարածքում քաղաքացիների, ընտանիքների եւ համայնքների հետ Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի արդյունավետ համագործակցությունը շարունակելու ուղիները։
«Այցի ընթացքում մենք հանդիպեցինք տարբեր խմբերի հետ, եւ հրաշալի էր տեսնել, թե ինչպես է նրանց ուղղված աջակցությունը փոխել մարդկանց եւ նրանց համայնքների կյանքը։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Վրաստանի քաղաքացիների, բիզնեսների եւ քաղաքացիական հասարակության պայծառ ապագա գնալու ձգտումներին»,- նշված է Վրաստանում ԵՄ պատվիրակության հաղորդակցության մեջ։
Culture Moves Europe. Հայաստանը եւ Վրաստանը ներկայացնող կազմակերպությունները հայտնվել են հյուրընկալության նախագիծ իրականացնելու համար ընտրված 93 կազմակերպությունների ցանկում
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մաս հանդիսաղող «Culture Moves Europe» նախագիծն ամփոփել է արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների հյուրընկալության իր երրորդ հայտամրցույթի արդյունքները, որի վերջնաժամկետը լրացել էր 2024 թվականի մայիսի 15-ին՝ ընտրելով 93 մշակութային կազմակերպություն, որից մեկը՝ Հայաստանից, մեկն էլ՝ Վրաստանից։
Դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1,1 միլիոն եվրո, ընդ որում՝ յուրաքանչյուր նախագծի համար նախատեսված է առանձին դրամաշնորհ՝ կախված դրա տեւողությունից (22-ից 180 օր) եւ հրավիրված արվեստագետների թվից:
Ընտրված նախագծերը նախատեսում են հյուրընկալել «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի տարբեր երկրներ ներկայացնող 309 արվեստագետների եւ մշակութային մասնագետների։ Նրանք կընտրվեն ընթացակարգի երկրորդ փուլի ընթացքում:
Ամենաշատ ընտրված նախագծերն ունեցող ոլորտներն են՝ տեսողական արվեստը, երաժշտությունը եւ կատարողական արվեստը։ Մշակութային ժառանգության, դիզայնի եւ նորաձեւության, գրականության եւ ճարտարապետության ոլորտներին բաժին է հասնում ընտրված նախագծերի 25%-ից մի փոքր ավելին՝ բոլորը միասին վերցրած:
Հայաստանը ներկայացնում է Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ), որը կատարողական արվեստի ոլորտում գործունեություն ծավալող եւ Երեւանում ու Նյու Յորքում տեղակայված ոչ կառավարական կազմակերպություն է։
Վրաստանը ներկայացնում է տեսողական արվեստի ոլորտում գործող «WE SEE ITEMS» կազմակերպությունը։
ՎԶԵԲ-ը կոմունալ մեքենաներ է ձեռք բերել Թբիլիսիի համար
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետարանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ ստացել է կոմունալ մեքենաների նոր խմբաքանակ, մասնավորապես՝ փողոց մաքրող մեքենաներ, աղբատարներ եւ ամբարձիչներ։
«Մենք ուրախ ենք մեր մասնակցությունն ունենալ քաղաքի կոմունալ ծառայությունների բարելավման գործում՝ միաժամանակ աջակցելով շրջակա միջավայրի բարելավմանը։ Նոր մեքենաները զգալիորեն կնվազեցնեն արտանետումները, օդի աղտոտվածությունը եւ քաղաքի ճանապարհային անվտանգության ռիսկերը»,- ասվում է ՎԶԵԲ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Մեքենաները տրամադրվել են ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրի շրջանակներում, որն օգնում է քաղաքներին որդեգրել լայն մոտեցում բնապահպանական մարտահրավերները բացահայտելու եւ դրանց առաջնահերթություն տալու, ինչպես նաեւ դրանք ենթակառուցվածքային ներդրումների եւ քաղաքականության միջոցառումների հետ կապելու հարցերում: Թբիլիսին ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ընտանիքին միացած առաջին քաղաքներից է։
EU4Youth-ի քաղաքականության մշակման տարածաշրջանային լաբորատորիաների ուսումնական շարքի՝ հուլիսի 18-ին կայացած առաջին վեբինարն ունեցել է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանից ավելի քան 30 մասնակից։ Այս առցանց միջոցառումները նպատակ ունեն դյուրացնել պրակտիկաների եւ փորձի փոխանակումը ԱլԳ տարածաշրջանի, ԵՄ-ի եւ հարեւան այլ տարածաշրջանների քաղաքականություն մշակող լաբորատորիաների (Policy Labs) մասնագետների եւ մեթոդաբանությամբ հետաքրքրվողների միջեւ։
Առաջին վեբինարի շրջանակում ներկայացվեց եվրոպական վեց քաղաքներում իրակնացվող MUST-a-Lab նախագծի հաջող փորձը: Վեբինարի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ Գրենոբլից (Ֆրանսիա), Մեխելենից (Բելգիա) եւ Մոդենայից (Իտալիա), որոնցից յուրաքանչյուրն ի ցույց դրեց Policy Labs-ի նկատմամբ իր ուրույն մոտեցումը եւ ուղղված էր ինտեգրացիոն ծառայությունների բարելավմանը:
Policy Labs մեթոդաբանությունն ուղղված է նորարարությունների, համագործակցության եւ գործնական խնդիրների լուծման խթանմանը՝ այն դարձնելով արդյունավետ գործիք տարբեր թեմաներով քաղաքականության մշակման եւ իրականացման համար: Հաշվի առնելով քաղաքականության մշակման լաբորատորիաների ուսումնական շարքի նկատմամբ լսարանի ցուցաբերած մեծ հետաքրքրությունը՝ Քաղաքականության մշակման լաբորատորիաների հանգույցն (Policy Labs Hub) առաջիկա ամիսներին կառաջարկի լրացուցիչ վեբինարներ: Դրանից հետո կստեղծվի հատուկ հարթակ, որի միջոցով համապատասխան տեղեկատվությունը հասանելի կլինի հանրությանը:
Քաղաքականության մշակման լաբորատորիաներն ուղղակի դրամաշնորհային համաձայնագրի շնորհիվ աջակցություն են ստանում «EU4Youth՝ Երիտասարդների ներգրավում եւ հզորացում» ծրագրի կողմից եւ իրականացվում են տեղական կազմակերպությունների կողմից: EU4Youth-ի Քաղաքականության մշակման տարածաշրջանային լաբորատորիաների հանգույցը համակարգվում է EU4Yout-ի համակարգման եւ քաղաքականության աջակցության թիմի կողմից եւ քաղաքականության մշակման լաբորատորիաներին աջակցություն է ցուցաբերում կոնցեպտուալացման, մշակման եւ մոնիտորինգի հարցերում:
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամ» ծրագիրը երկարացվել է եւ այժմ կգործի մինչեւ 2028 թվականի ապրիլը:
Ծրագիրը կշարունակի աջակցել եւ ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ ակտիվիստներին Արեւելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա:
Ծրագրի նոր փուլը կառաջարկի.
Քաղաքացիական հասարակության հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններ եւ հետազոտություններ. Ծրագրի շրջանակում կիրականացվեն քաղաքացիական հասարակությանն ուղղված քարտեզագ:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևանն