Նախատեսվում է խստացնել փայտանյութի ապօրինի հատման և օգտագործման նկատմամբ պատժամիջոցները

Նախատեսվում է խստացնել փայտանյութի ապօրինի հատման և օգտագործման նկատմամբ պատժամիջոցները

Այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախատեսվում է խստացնել ապօրինի անտառահատումների և ապօրինի անտառօգտագործման դեմ սահմանված պատժամիջոցները։

Նրա խոսքով, որոշման համաձայն՝ նախարարությունը պատրաստել է համապատասխան օրենքի նախագիծ, որը նախատեսում է պատասխանատվության խստացում տարբեր ուղղություններով։ Փոփոխություններ են նախապատրաստվել Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

«Փոփոխությունների համաձայն՝ խստացվում է սղոցարանի կողմից գրանցման պահանջների խախտման պատժամիջոցը։ Մինչ այժմ կար մինչև 1 տարի ազատազրկում, իսկ նոր պատժամիջոցը սահմանվում 1-ից 3 տարի ժամկետով։ Նաև Քրեական օրենսգրքում կավելացվի նոր՝ 287-րդ հոդվածը, որը վերաբերում է սղոցարանի տարածքում չմակնշված կլոր փայտանյութի՝ նույն գերանի տեղադրմանը։ Նախկինում այս իրավախախտման համար նախատեսված էր միայն վարչական պատասխանատվություն, այժմ քրեական պատասխանատվություն է սահմանվել՝ խոսքը 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկման մասին է։ Եթե ապօրինի տեղադրվում է մեծ քանակությամբ կլոր փայտանյութ, այս դեպքում որպես սանկցիա նախատեսված է 3-ից 5 տարի ազատազրկում»,- ասաց վարչապետը։

Ինչպես ասել է Իրակլի Կոբախիձեն, պատժամիջոցները խստացվում են նաև փայտածածկ բույսերի հատման և արտադրության նկատմամբ։

«Փոփոխությունների համաձայն քրեական պատասխանատվություն է սահմանվում նաեւ պետական անտառում կամ պահպանվող տարածքում մեծ քանակությամբ փայտածածկ բույսերի ապօրինի հատման համար եւ նախատեսվում է 5-ից 7 տարվա ազատազրկում։ Պատժամիջոցները խստացվում են նաև կլոր փայտանյութի ապօրինի տեղափոխման նկատմամբ։ Այստեղ նույնպես խիստ պատժամիջոց կա՝ 3-ից 5 տարի ազատազրկում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նա նաև նշեց, որ առաջիկա օրերին օրինագիծը կներկայացվի խորհրդարանում, և օրենսդիր մարմնի աջակցության հույս ունի։ sknews.ge