Արդեն մոտ մեկ շաբաթ է վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Նինոծմինդայի հին անցակետից մինչև նոր անցակետ տանող մոտ 500 մ երկարությամբ ճանապարհին։
Այս պահին հանվում է ճանապարհի քանդված շերտը և ամբողջովին հիմքից փորվում է։
Կատարվող աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների հետ, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։
NOR -ը նախկինում անդրադարձել էր, որ ապամոնտաժվել է Նինոծմինդա – Բավրա միջպետական նշանակության ճանապարհի վրացական կողմում գտնվող հին մասնաշենքը: Ապամոնտաժման աշխատանքներն իրակացվել էր Վրաստանի եկամուտների ծառայության պատվերով: Մրցույթը շահել էր შპს ”როდა” ընկերությունը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով NOR ռադիոկայանը անդրադրաձել էր, որ Օրլովկա գյուղից մինչեւ անցակետ տանող Վրաստան-Հայաստան միջպետական նշանակության ճանապարհը վերանորոգվել է։ Պատվիրատուն Վրաստանի ճանապարհային դեպարտամենտն էր, իսկ աշխատանքներն իրականացնում էր Ջավախավտոգզա ընկերությունը:
Կարդացեք նաև՝