Երկրաշարժ Վրաստանում․ Էպիկենտրոնը Սամեբա գյուղն է

Երկրաշարժ Վրաստանում․ Էպիկենտրոնը Սամեբա գյուղն է

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 10:44-ին։

Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից հարավ-արևմուտք՝ 26 կմ հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղում։

Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ, խորությունը՝ 9 կմ։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։ aliq.ge