Ապրիլի 25-ին Փոքր Գոնդուրա գյուղում գյուղի բնակիչների նախաձեռնությամբ տեղադրվել է 8 մետրանոց խաչ:
Տեղադրման բոլոր աշխատանքներն իրենց վրա են վերցրել գյուղի բնակիչները, իսկ ծախսերը հոգացել է ծնունդով Փոքր Գոնդուրա գյուղից Արարատ Տոներյանը, ով այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնության Սուրգուտ քաղաքում:
Իսկ խաչի պաշտոնական բացումը ծրագրվում է կատարել ամռանը մեկենաս Արարատ Տոներյանի գլխավորությամբ:
Գարուշ Արզումանյան