Կոռուպցիան երկրում աննախադեպ մակարդակի վրա է. Զուրաբիշվիլի

Կոռուպցիան երկրում աննախադեպ մակարդակի վրա է. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ կոռուպցիան երկրում աննախադեպ մակարդակի վրա է։ Երկրի ղեկավարը նշել է, որ կոռուպցիան ամենամեծ աղետն է։

«Բոլորը գիտեն (և այստեղ ես կանդրադառնամ Բիձինա Իվանիշվիլիին), ողջ հասարակությունը գիտի, որ կոռուպցիան բարձրացել է այնպիսի մակարդակի, որը մենք երբեք չենք տեսել: Նույնիսկ Միշայի ժամանակ այդպես չէր, այն ժամանակ դրսում բոլորը խոսում էին էլիտար կոռուպցիայի մասին, և մենք գիտեինք բիզնեսի վրա ճնշումների մասին, բայց այսօր այն տասնապատիկ ավելի է։

Ի դեպ, շատ հետաքրքիր է, թե ինչպես են բոլորը գնում Միշայի ավտորիտար ռեժիմի քայլերին, բայց չեն գնում բարեփոխումների այն լավ քայլերին, որոնք ի սկզբանե եղել են։ Եվ այս մասը (կոռուպցիան – խմբ.) նույնիսկ գերազանցեցին»,- ասել է Զուրաբիշվիլին։