
Երեկ՝ օգոստոսի 5-ին, ժամը 21։00 -ի սահմաներում Նինոծմինդայի Նինոշվիլի փողոցում կայծակի հետևանքով բռնկվել է գազի խողովակը, բնակիչների խոսքով խնդիրը առաջացել է գազի արտահոսքից։
Բնակիչները զանգահարել են հրշեջ ծառայություն: Դադարեցվել է ամբողջ փողոցի գազամատակարարումը, այնուհետև հրշեջ ծառայության աշխատակիցները մարել են բռնկված կրակը։
Radio NOR -ի տեղեկություններով մինչև հիմա Նինոշվիլի փողոցի գազամատակարարումը դադարեցված է։