Ապրիլի 24-ին Նոր ռադիոն տեղեկություն էր տարածել այն մասին, որ Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե փողոցում ջրատար խողովակը շարքից դուրս է եկել, ինչի արդյունքում ջուրը հոսելով հասնում էր մինչև քաղաքի կենտրոն:
Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղը տեղում անցկացրել է վերականգնողական աշխատանքներ և վերացրել խնդիրը: Իրականացված աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ ջրատարը հին է եղել և չի դիմացել ջրի ճնշմանը:
Գարուշ Արզումանյան