
«Կազբեգի» (Լարս) մաքսային անցակետում լիովին վերականգնվել են մաքսային հսկողության ընթացակարգերը։ Այս տեղեկությունը տարածել է Եկամուտների ծառայությունը։
Տեղեկության համաձայն՝ Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը և նշված մաքսակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերն իրականացվում են անխափան։
Եկամուտների ծառայությունից փոխանցել են նաև, որ «Դարիալի» սահմանային անցակետով նույնպես վերականգնվել են երկու ուղղությամբ ուղևորափոխադրումները։