
Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դադարեցրել է Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը։
Ինչպես InterPressNews-ին հայտնեցին Սահմանադրական դատարանից, ամառային դպրոցը USAID-ի հետ համատեղ ֆինանսավորվում է նաև Եվրոպական խորհրդի կողմից, սակայն այս փուլում Եվրոպական խորհուրդը նման որոշում չի կայացրել։
«Մենք ունենք ամառային դպրոց, որը ԱՄՆ ՄԶԳ-ի, Եվրոպական խորհրդի և, իհարկե, Սահմանադրական դատարանի համատեղ ծրագիրն է։ ԱՄՆ ՄԶԳ-ն որոշել է դադարեցնել ֆինանսավորումն այս տարի։ Եվրոպական խորհուրդը նման որոշում չի կայացրել»,- հայտարարում է Սահմանադրական դատարանը։