Սա մեր գյուղն է` Փոկան: Փոկայի երկարությունը 1,5 կմ-ից ավել է. այն գտնվում է Նինոծմինդա- Թբիլիսի մայրուղու վրա, որը գյուղը կիսում է երկու մասի։ Փոկան երկու մասի կիսող մայրուղու վրա կա չորս խաչմերուկ, որոնցից երկուսը համարվում է կենտրոնական, մնացած երկուսը ոչ։ Գյուղի կենտրոնում, ուր նաև գերեզմանոցն է գտնվում, աղբամաններ չկան։
Բնակիչները նշում են, որ աղբամաններ նաև պետք է գերեզմանոցներին, չէ որ գերեզմանոցներում լիքն է աղբը՝ չորացած ծաղիկներ, պսակներ և այլն։ Հարևանությամբ ապրող մարդիկ էլ ստիպված են 1 կմ հեռավորությամբ թափել աղբը։ Բնակիչները բողոքում են, որ ոչ մեկ հաշվի չի առնում հարևանությամբ ապրող մարդկանց վիճակը, արդյոք նրանք ի վիճակի են աղբը այդքան հեռու տանեն թափեն։ Հիվանդ, տարեց, միայնակ կին կամ էլ հազիվ քայլող տղամարդ, ասեմ ավելին նույն տարածքում թողնված է մի աղբյուր, ես կասեի հատուկ յայլավոր ադրբեջանցիների համար, այն դեպքում, երբ փոկացիներից յուրաքանչյուրը տուն իր տանն ունի ջուր, , իսկ այդ աղբուրը անտեղի հոսում է։
Աղբյուրի շրջակա տարածքի վիճակը անմխիթար է, աղբը լրիվ ցաք ու ցրիվ է եղած։ Ամառային արոտավայրերում ոչխարներ պահողները իրենց յայլան ջուր տանելու համար բեռնատարով գալիս են ջրի, ավտոմեքենայի եղած աղբն էլ թափում են տեղում, ջուրը վերցնում և ուզում են հեռանալ, սակայն ականատեսը նկատում է ու պահանջում հավաքաել թափած աղբը, նրանք էլ ներողություն են խնդրում ու հեռանում։
Կարճ ասած, խաչմերուկի վիճակը շատ անմխիթար է, բոլորն էլ գիտեն, որ գերեզմանոցների հարևանությամբ կա փոքրիկ գարեջրատուն, ես նյութի հեղինակս էլ սեփականատերն եմ և արդեն երեք տարի է նկատում եմ ու բարձրաձայնում խնդրի մասին, սակայն ոչ մի փոփոխություն։
Դրսից եկող փոկացին մտնում է գերեզմանոց՝ հարազատի շիրիմին այցի, ծաղիկներ է դնում, գերեզմանը մաքրում է, նոր ծաղիկները տեղադրում հին աղբը հանում է ու մոլորվում, ու՞ր տանի, չգիտի ինչ անի, ինձ է հարցնում, ես էլ ցույց եմ տալիս իմ աղբամանը, որը փոքրիկ դույլ է, իհարկե չեմ ասի 1կմ քայլիր ու կհանդիպես աղբամանի։
Ասելիքս այն է, որ երրորդ տարին է այս խնդրի մասին ներկայացնում ենք համապատասխան մարմիններին և ստանում հետևյալ պատասխանը․ «Աղբաման լինելու դեպքում կտեղադրենք»։
Խոստացել էին, խոստման տերն էլ եղան, սակայն տեղադրված աղբամանը տեղում մնաց մի օր։ Երեկոյան աղբամանը տեղադրել էին, հաջորդ օրը, առավոտյան աղբատարը եկել, աղբամանը աղբի հետը տարել էր մեկ այլ վայր, ըստ երևույթին ավելի կարևոր տեղ, կամ ավելի ազդեցիկ մարդու խոսքով տեղափոխել այլ տարածք։ Գյուղի միջով անցնող մեքենաները այդ հատվածում արագությունը թուլացնում են, ուղևորը դուռը բացելով մեքենայից աղբը շպրտում է դուրս ու էլի սլանում առաջ։ Մի խոսքով, եթե աղբաման չդրվեց այդտեղ, ես խոստանում եմ փակել այդ ջուրը։ Ում համար չգիտեմ ինչպես, բայց մեր գերեզմանոցը մեր համար սրբություն է, չենք ուզում աղբանոց դառնա, աղբաման է հարկավոր տեղադրել, որտեղ որ հարկն է…
Նյութի հեղինակն է Փոկայի բնակիչ Պարույր Մադոյանը