«Եվրոպան մեզ հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնել մեր մշակույթը ավելի մեծ մոտիվացիայով». Հայաստան Իսպիրյան

«Եվրոպան մեզ հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնել մեր մշակույթը ավելի մեծ մոտիվացիայով». Հայաստան Իսպիրյան

Նինոծմինդայի մունիցիպալիտետում օրեցօր զարգանում է հայկական ժողովրդական երգարվեստը։

«Սայաթ-Նովա» անսամբլը Հայաստան Իսպիրյանի ղեկավարությամբ մասնակցում է բազմաթիվ փառատոնների ու համերգների ինչպես Վրաստանում և Հայաստանում, այնպես էլ եվրոպական երկրներում։ «Սայաթ-Նովա»-ն բաղկացած է 8 երգիչներից, ովքեր կատարում են վրացական և հայկական ժողովրդական երգեր։ Այսպիսով, Հայաստան Իսպիրյանը ընտրում և զարգացնում է վրացական և հայկական մշակույթը՝ այն ներկայացնելով աշխարհին։

Եվրոպացիները շատ ուրախ էին մեր այցելության համար։ Այդպիսի ժողովուրդ շատ քիչ կարող է հանդիպել, ես շատ հիացած եմ: Գիտեք ինչ բարի էին։ Ինձ տպավորեց նրանց վերաբերմունքը, մենք չէինք զգում թե ուր ենք հասել։ Ինչպես էին ուրախանում մեր երաժշտությամբ, երգով: Շատ ջերմ վերաբերմունք կար մեր նկատմամբ: Կարծում եմ՝ Եվրոպան մեզ հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնել մեր մշակույթը ավելի մոտիվացված, – ասաց Հայաստան Իսպիրյանը:

Վերջին տարիներին անսամբլը բացեց իր ճանապարհը դեպի Եվրոպա, որտեղ, ըստ Հայաստան Իսպիրյանի, «Սայաթ-Նովան» մեծ հնարավորություն ունի ավելի մեծ շարժառիթներով զարգացնելու հայ և վրաց մշակույթը, այն աշխարհին ներկայացնելու, ինչպես նաև ձեռք բերելու մեծ փորձ և աշխարհ տեսնել, ծանոթանալ եվրոպական մշակույթին և ավանդույթներին: