Ապրիլի 26-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն անցկացրեց իր հերթական նիստը:
Նիստի օրակարգում առկա էր երկու հարց: Առաջին հարցը կապված էր 2017թ. տեղական բյուջեի ծախսային և եկամտային մասի մասնակի փոփոխության հետ: Այս հարցի առնչությամբ ելույթ ունեցավ Սամվել Իրիցյանը, հարց բարձրացրեց, թե ինչու ավարտին չեն հասցվել Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի վերանորոգչական աշխատանքները: Նրան հարցին պատասխանեց գամգեբելի Գագիկ Ղարսլյանը՝ նշելով.
Դուք նկատի ունեք մարզադպրոցը, սակայն այստեղ նշված է, որ Գոնդուրա գյուղի բնակիչները պահանջում են, որ գյուղում կառուցվի կոյուղու համակարգ: Գյուղի 60 ընտանիքի կոյուղագիծը անցնում է գյուղի միջով: Նոր կոյուղու կառուցման համար պահանջվում է 15-20 հազար լարի՛՛:
Երկրորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք ճիշտ որոշում է, որ զինվորական կոմիսարիատի շենքի մի հատվածը պայմանագրով օգտագործվում է մասնավորի կողմից: Այլ կերպ ասած գամգեոբայի և Նիոծմինդա քաղաքի բնակչուհու միջև կնքվել է պայմանագիր 57 քառակուսի մետր մակերոսով ազատ շինության օգտագործման շուրջ, որի վարձը կազմում է 30 լարի:
Հարցին կրկին պատասխանեց Գագիկ Ղարսլյանը՝ նշելով, որ այդ գործարքը կատարվել է ելնելով 2014թ. օրգանական օրենքից: 2015թ. կառավարության թիվ 410 որոշման համաձայն, որում նշված է, որ գամգեոբան իրավունք ունի փոխանցել այդ շինությունը աճուրդով, սակայն վերոնշյալ գործարքի պայմանագրում բաց է թողնված աճուրդի և աուդիտի կնքման մասին կետերը:
Գամգեբելի Գագիկ Ղարսլյանը իր խոսքում նշեց, որ այս գործարքի համար անհրաժեշտ չէր սակրեբուլոյի համաձայնությունը, քանի որ մունիցիպալ գույքը փոխանցվում է աճուրդի կամ աուդիտի եզրակացությամբ: Սակրեբուլոյի համաձայնությունն անհրաժեշտ է այն դեպքում, եթե գույքը տրվում է անվճար օգտագործման:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում.
Բորիս Ղարսլյան