ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 10 հազար ռուբլի է խոստացել նրանց, ովքեր լքել են իրենց տները Կուրսկի շրջանում ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրոնովի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։
« Շատ քաղաքացիներ գտնվում են ժամանակավոր տեղաբաշխման կետում, նույնիսկ փաստաթղթեր չունեն։ Մենք, իհարկե, օգնում ենք բոլորին, բայց նախատեսվում է նաև միջոցներ ձեռնարկել դաշնային բյուջեի հաշվին»,- ասել է Սմիրոնվը։
Ի պատասխան՝ Պուտինը նշել է, որ վարչապետի հետ արդեն քննարկել է դաշնային օգնության հարցը։
« Ենթադրենք, որ 10 հազար ռուբլի միանվագ վճարում արդեն կատարվել է այն քաղաքացիների համար, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասել է Պուտինը։
Տեղեկության համար՝ Ռուսաստանի նախագահն իր առաջին մեկնաբանությունն է արել օգոստոսի 7-ին Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և իրադարձությունն անվանել «լայնածավալ սադրանք »։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Կուրսկում եռօրյա մարտերի ընթացքում չորս տեղացի է զոհվել։ Տեղեկություններ կան, որ մարդիկ տարհանվել են ռազմական գործողությունների գոտուց։