Աղբը ցրված է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի մոտ գտնվող անտառի աղբամանի շուրջը։
Օգոստոսի 8-ին NOR-ի լրագրողն այցելել է Գորելովկա գյուղի մոտ գտնվող անտառ, որտեղ բախվել է նմանատիպ իրավիճակի։
Աղբամանի մոտ՝ ծառից կախված են պլաստիկ շշեր, տարածքում թափված են ափսեներ, թղթե անձեռոցիկներ, պոլիէթիլենային տոպրակներ և գարեջրի շշեր: Չնայած աղբամանի առկայությանը, մարդիկ դեռևս աղբը նետում են անտառ։ Անտառում աղբամանի առկայությունը չի բարձրացրել շրջակա միջավայրը չաղտոտելու և աղբը աղբարկղ նետելու անհրաժեշտության մասին հասարակության իրազեկվածությունը: