Էներգո-Պրո Ջորջիա ընկերությունը Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) կողմից տուգանվել է 40 հազար լարիով՝ էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով։ Այս մասին հայտնում են GNERC-ի լրատվական ծառայությունից։
Հետազոտության արդյունքների հիման վրա պարզվել է, որ «ընկերությունն ամբողջությամբ չի արտացոլել էլեկտրաէներգիայի անջատումների մասին տեղեկատվությունը էլեկտրոնային մատյանում»։ Այս գրանցամատյանը համակարգ է, որի միջոցով GNERC-ը իրական ժամանակում վերահսկում է ընկերությունների համապատասխանությունը սպասարկման որակի կանոններին: Սխալ, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն մուտքագրելը խախտում է։
Պարզվել է, որ «Էներգո-Պրո Ջորջիա»-ն կարգավորողին տեղեկատվություն չի տրամադրել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված անջատումների մոտավորապես 28%-ի մասին։ Եվս 22% դեպքերում ընկերությունը էլեկտրոնային մատյան է մուտքագրել «զգալի անճշտություններով» տվյալներ՝ կապված անջատումների տևողության հետ:
Օգոստոսի 9-ի նիստում GNERC-ը 5 հազար լարիի տուգանք է կիրառել նաև «Սաչխերե ջրագիծ» և «Էներգետիկ» ընկերությունների նկատմամբ։ Առաջին դեպքում պատճառ է դարձել «ջրամատակարարման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցների նորմերին և չափորոշիչներին համապատասխանության փաստաթղթեր չտրամադրելը»։ Երկրորդում՝ «էլեկտրաէներգիայի ապօրինի սպառում և չարաշահում»։