Թբիլիսիի միջազգային օդանավակայանում գործարկվել է նստեցման ավտոմատացված E-Gate համակարգը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները կառավարող թուրքական TAV GEORGIA ընկերությունը։
«Նոր համակարգը պարզեցնում և բարելավում է ուղևորների նստեցման գործընթացը՝ որը հիմնված է նստեցման քարտերի ավտոմատ ստուգման վրա, ինչը կրճատում է հերթերը և բարձրացնում է ուղևորների հարմարավետության զգացումը։
E-Gate ավտոմատացված համակարգը գործարկվել է TAV Technologies-ի՝ օդանավակայանում տեղեկատվական տեխնոլոգիաների մատակարարման համաշխարհային առաջատարներից մեկի և ֆրանսիական Easier (IER) ապրանքանիշի հետ համագործակցությամբ, որն առաջարկում է տրանսպորտի ոլորտում ամենաբարձր մակարդակի ապրանքներ և ծառայություններ։
TAV Technologies-ի և Easier (IER) հետ համագործակցությամբ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում արդեն մի քանի ամիս է գործում են ավտոմատ ինքնաստուգման (Self-Check -in) և մեքենաների կայանման համակարգերը»,- ասվում է տեղեկության մեջ։ aliq.ge