Դպրոցն ավարտելուց հետո բոլոր աշակերտներն ունեն մեկ նպատակ, ինչու չէ նաև երազանք` ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ Բացառություն չէ նաև Լիլիա Դոշոյանը, ով Թորիա գյուղի դպրոցի ավարտական է և նա նույնպես դպրոցն ավարտելուց հետո գրանցվել է ընդունելության քննություններին 1+4 ծրագրով, որը հնարավորություն է տալիս Ջավախքի դիմորդներին քննություններին մասնակցել հայերեն լեզվով։
NOR Ռադիոկայանի հետ զրույցում նա կիսվեց իր մտքերով, մտավախություններով, թե ինչպես է պատրաստվել այս ամիսների ընթացքում։
«Ես դպրոցս դեռ չավարտած արդեն մտածում էի ապագայիս մասին և պլաններ կազմում։ Մտավախություններս մեծ էին, մտածում էի արդյո՞ք կստացվի իմ մոտ և փորձում էի անել անհնարինը նպատակներս իրականացնելու համար, պարապմունքների օրերը հաջորդում էին մեկը մյուսին։
Ընտրեցի Իլիա Ճավճավաձեի համալսարանը, մտածելով, որ ապրելով Վրաստանում պետք է սովորել մեր երկրում և սովորել պետական լեզվով։
Ահա գալիս է հուլիսի 11-ը` քննությունների օրը, լիքը հույզեր և ապրումներ ու վերջապես հանձնելով քննություններս մեծ տպավորություններով վերադառնում եմ տուն», -մեզ հետ զրույցում նշեց Լիլիան։
Երբ արդեն հրապարակվում են քննությունների արդյունքները, Լիլիայի վաղեմի երազանքը կատարվում է, նա հավաքելով 50 բալ ընդունվել է իր նախընտրած ԲՈՒՀ, հույս ունենալով որ հավաքած միավորները կբավարարեն ընդգրկվել անվճար սովորողների ցանկում։
Նշենք՝ որ 2024-2025 ուսումնական տարվանից էթնիկ փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսուցման («1+4») կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը կկրկնապատկվի:
Ըստ ԿԳ նախարարի՝ 100 հայ և 100 ադրբեջանցի ուսանողների փոխարեն, ամեն տարի 100 տոկոսանոց դրամաշնորհներ կտրամադրվեն 200 հայ և 200 ադրբեջանցի ուսանողների։