
Օգոստոսի 13-ի առավոտից Արևմտյան Վրաստանում կդիտվի ամպամածություն, իսկ մինչև օգոստոսի 16-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, կայծակ և կարկուտ։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Թուշեթի, Թիանեթի, Փասնաուրի) հնարավոր է կարճատեւ անձրեւ, կայծակ, տեղ-տեղ կարկուտ եւ քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրեւ, կայծակ, կարկուտ, քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։