Նինոծմինդա քաղաքի վոկալիստ Աննա Ղարսլյանը մայիսի 12-19-ը կմասնակցի Իտալիայի Պիզար քաղաքում տեղի ունենալիք միջազգային մրցույթի:
Մրցույթի ժամանակ Աննան ներկայացնելու է 3 երաժշտական համար: Աննան 13 տարեկան է, դեռ մանուկ հասակից մասնակցել է տարբեր մրցույթների, փառատոնների և ամեն անգամ վերադարձել է լավ արդյունքներով: Վերջերս Աննան Թբիլիսիում մասնակցել է ՛՛Ապագայի աստղեր՛՛ փառատոնին, որտեղ նույնպես հաջող է հանդես եկել: Հենց այդ փառատոնի կազմաերպիչ Նինո Կուպատաձեն էլ առաջարկել է մասնակցել Իտալիայում տեղի ունենալիք մրցույթին: Մրցույթին մասնակցելու համար Աննային հովանավորելու է ՛՛Ադկեն՛ հիմնադրամի նախագահ Վան Արմենյանը: Ներկայումս նշված հիմնադրամը հոգում է նաև այն մասնավոր դասերի համար, որոնք Աննան ստանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Մանրամասները լսեք մեր նյութում.