
Ավստրիայի քրեական ոստիկանության բաժնի հաղորդմամբ՝ Աթենքում 26-ամյա վրացի տղամարդ է ձերբակալվել։ Այս տեղեկությունը հայտնել է գերմանական VolksBlatt պարբերականը։
Պարբերականի տվյալներով ՝ ձերբակալված տղամարդը մեղադրվում է 29 մարդու, նրանց թվում` մանկահասակ երեխաների, սառնարանային բեռնատարով` կյանքի համար ծայրահեղ վտանգավոր պայմաններում, ապօրինի փոխադրելու համար։
«Մեքենան Renault մակնիշի հատուկ վերափոխված բեռնատար էր՝ սառնարանով և օդափոխման համակարգով, որը հնարավոր էր կառավարել միայն ձեռքով», — գրել է պարբերականը։