Արսեն Սանոսյանը Սաթխա գյուղից է, սովորում է տեղի միջնակարգ դպրոցում, նա 12տարեկան է։ 6 տարեկանից սկսել է հաճախել պարի, հետո երկրորդ դասարանից սկսել է հաճախել անգլերենի պարապմունքների։
3-րդ դասարանում արժանացել է ոսկե մեդալի, մասնակցել է նաև ամբողջ Վրաստանի մասշտաբով ռեգիոնալ մրցույթի` 100 ամենաբարձր բալից հավաքելով 92 բալ, պարգևատրվել է դիպլոմով ու արդեն 5 տարի է ինչ հաճախում է անգլերեն լեզվի պարապմունքների։
Նրա անգլերենի ուսցիչներ Անահիտ Մնդլյանը, Վիկտորյա Իսոյանը և Գուլիկո Իսոյանը միշտ ուրախացել են Արսենի հաջողություններով։ Արսենը այդքան պարապմունքներով զբաղված լինելով հանդերձ աչքաթող չի անում դասերը, միշտ դասարանում առաջատար է և դպրոցից նույնպես ստացել է պատվոգրեր։
Արսենը հաճախել է նաև բոքսի, ազատ ոճի ըմբշամարտի, դհոլի, պարի բոլոր փառատոններից վերադարձել է մեդալներով և պատվոգրերով։
Նա ազատ ժամանակ սիրում է խաղալ ֆուտբոլ, սիրում է նաև սունկ հավաքել։ Այս բոլոր ձեռքբերումներից ոգեշնչվելով Արսենը երազում է դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Գերմանիայում՝ Լայպցիգի համալսարանում, ինչպես հայ մեծագույն գրողներ Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը։
Եվ վերջապես կարելի է հպարտանալ, որ մեր իրականությունում ունենք այսպիսի օրինակ ծառայող ։