
Վերին Լարս տանող ճանապարհի Դևդորակի ճանապարհային թունելով երթևեկությունը երեք օրով կսահմանափակվի։ Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Թունելը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ-ում, որը տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ սահման։ Օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին ժամը 10:00-19:00-ն այնտեղ երթևեկությունն արգելվելու է։ Սահմանափակումների պատճառը կանխարգելիչ աշխատանքն է։
Որպես այլընտրանք՝ վարորդները կօգտվեն միջպետական ճանապարհից։