Վրաստանում բանտարկյալների թունավորման դեպքեր են գրանցվել

Վրաստանում բանտարկյալների թունավորման դեպքեր են գրանցվել

Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել Քութաիսիում բանտարկյալների թունավորման վերաբերյալ։ Ըստ ծառայության հայտարարության` դատապարտյալների գանգատները համապատասխանում են էնտերովիրուսային վարակի ախտանիշներին։

Նշենք, որ բանտարկյալներից 15-ն ունեն էնտերովիրուսի ախտանիշներ, և իրավիճակի հնարավոր բարդացումը կանխելու նպատակով նրանք Քութաիսիից տեղափոխվել են Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկա։

«Հանրությանը տեղեկացնելու նպատակով պարզաբանում ենք, որ սույն թվականի օգոստոսի 13-ին թիվ 2 քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների մոտ բողոքները համապատասխանում են էնտերովիրուսային վարակի ախտանիշներին։ Վիճակի հնարավոր բարդությունները կանխելու նպատակով որոշ դատապարտյալներ տեղափոխվել են քաղաքային կլինիկա։

Նրանց վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն է։ Հիվանդներին տրամադրվել են համապատասխան բուժծառայություններ, կատարվել են լաբորատոր հետազոտություններ։

Եվս մեկ անգամ պարզաբանում ենք, որ այս փուլում բոլոր դատապարտյալների վիճակը կայուն բավարար է, նրանք գտնվում են բուժանձնակազմի մշտական ​​հսկողության ներքո»,- ասված է հայտարարության մեջ։