Մարգարիտա Սանոսյանը Սաթխա գյուղից է, նրա որդին արդեն երկար տարիներ է ինչ ապրում է Գերմանիայում, այդ ամբողջ տարիների ընթացքում Մարգարիտան ունեցել է մեկ երազանք` այցելել որդուն, ծանոթանալ նրա կենցաղի և այն միջավայրի հետ որտեղ մեծանում են նրա թոռնիկները, ինչպես նաև ծանոթանալ եվրոպական մշակույթի հետ։
Վերջապես կատարվում է Մարգարիտայի վաղեմի երազանքը և նա անակնկալ այցով այցելում է իր որդուն՝ ով հանգամանքների բերումով երկար տարիներ բնակություն է հաստատել Գերմանիայում։
Մարգարիտան NOR Ռադիոկայանի հետ զրույցում խոսեց նաև Գերմանիայում տիրող մաքրությունից: Նրան գրավել էր հատկապես գերմանացիների ճշտապահությունը։
Նա նաև խոսեց «շենգեն վիզայի» մասին, իր կարծիքով եթե առանց վիզա մուտքը պահպանվի դեպի եվրոպական երկրներ դա նույնպես դրական ազդեցություն կունենա երիտասարդների շրջանում։ Մարգարիտան նաև նշեց, որ շատ կցանկանա, որպեսզի իր թոռները ուսումը շարունակեն եվրոպական երկրներում։