Նինոծմինդայի գիշերօթիկի նախկին սաների իրավունքները խախտված են

Նինոծմինդայի գիշերօթիկի նախկին սաների իրավունքները խախտված են

Սոցիալական արդարության կենտրոնը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Նինոծմինդայի մանկական գիշերօթիկի նախկին սաների իրավունքների հետևողական խախտման փաստերով։

Դիմումում հայցվորը հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), 8-րդ (անձնական կյանքի անձեռնմխելիություն) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածների խախտման մասին։

Նշենք նաև, որ մինչ այդ վրաստանյան «Մարդու իրավունքների համար գործընկերություն» (PHR) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեում շահել է Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի հայցը:

Հիշեցնենքոր 2021 թվականի ապրիլի 15-ին Հանրային պաշտպանին թույլ չեն տվել մտնել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոց և վերահսկել երեխաների իրավական կարգավիճակըինչն օրենքով թույլատրված էՉնայած 2015 և 2018 թվականներին Հանրային պաշտպանի զեկույցում արտացոլված էին երեխաների նկատմամբ բռնության ամենադաժան ձևերըՎրաստանի կառավարությունը չի ապահովել նրա մուտքը երեխաների հաստատություն

aliq.ge



Opinion, pooling and voting