Թբիլիսին աշխարհի մայրաքաղաքների շարքում 73-րդն է սուրճի և գարեջրի գների հարաբերակցությամբ, ասվում է Finder-ի ուսումնասիրության մեջ։
Հեղինակները համեմատել են 163 երկրներում մեկ բաժակ կապուչինոյի և մեկ բաժակ գարեջրի միջին գները։ Պարզվել է, որ աշխարհի մայրաքաղաքների մեծ մասում (51%) սուրճն ավելի թանկ արժե, քան գարեջուրը։ Թբիլիսիում, ըստ Finder-ի, մեկ սուրճն արժե միջինը 2,55 ֆունտ ստեռլինգ (8,8 լարի), իսկ մեկ լիտր գարեջուրը՝ 1,83 ֆունտ (6,3 լարի):
Այս խմիչքների գնով Թբիլիսին առաջ է անցել Երևանից (60), Բաքվից (46) և Ստամբուլից (62), որտեղ սուրճն ու գարեջուրն ավելի թանկ են։ Այնուամենայնիվ, եվրոպական շատ մայրաքաղաքներում գներն ավելի ցածր են՝ Պրահայում, Մադրիդում, Բուդապեշտում, Պոդգորիցայում, Սոֆիայում, Բելգրադում, Զագրեբում, Հռոմում։
Ամենաթանկ սուրճը Կոպենհագենում է՝ 5,01 ֆունտ (ավելի քան 17 լարի)։ Դոհայում (Քաթար) ամենաթանկ գարեջուրը 9,99 ֆունտ է (մոտ 35 լարի): Անտանանարիվոյում (Մադագասկար) ամենաէժան սուրճն ու գարեջուրը կազմում են համապատասխանաբար 0,84 ֆունտ (2,9 լարի) և 0,75 ֆունտ (2,6 լարի):
Finder-ը համաշխարհային ֆինտեխ ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին: Այն օգնում է համեմատել բանկային և ֆինանսական ծառայություններն ամբողջ աշխարհում: Այսօր նրա ծառայություններից օգտվում է ավելի քան 5 միլիոն մարդ աշխարհի 20 երկրներում: