Ապրիլի 28-ին Նինոծմինդայում և Ախալքալաքիում «Մաքրենք Վրաստանը աղբից» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ շաբաթօրյակ, որին մասնակցում էին շրջանային տարբեր կառույցների աշխատակիցներ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի աշխատակիցները անցկացրին շաբաթօրյակ կենտրոնական աղբանոցի մոտակայքում՝ Ջիգրաշեն գյուղի բնակիչներին պատկանող ցանքատարածություններում, որտեղ մեծ աղբ էր կուտակվել:
«Մաքրենք Վրաստանը աղբից» ակցիան նախաձեռնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որի իրականացման պատասխանատուն է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանման նախարարությունը «Կանաչ Վրաստան» շարժման հետ միասին:
Ակցիայի մանրամասների մասին մենք զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելիի տեղակալ Արտավազդ Տոնոյանի հետ.
Նույն ակցիան անցկացվեց նաև Ախալքալաքիում:
«Մենք կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը մաքրի իր այգին, փողոցը, բակը: Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանման նախարարությունը մրցույթ է հայտարարել հետևյալ անվանակարգերում՝ ամենամաքուր շրջան, ամենամաքուր գյուղ, ամենամաքուր փողոց, ամենամաքուր զբոսայգի: Մրցույթի հաղթողների մասին կհայտարարվի 4 ամսից, այսինքն՝ կհրապարակվի Վրաստանի ամենամաքուր անկյունների անունների ցանկը և հաղթողները կստանան պարգևներ», – մեզ հետ զրույցում նշեց Արմեն Մարանգոզյանը:
Քաղաքից դուրս անցկացվեց շաբաթօրյակ, սակայն քաղաքի ներսում դեռ առկա է կուտակված աղբ: