Սպանություն Թբիլիսիում. ձերբակալվել է սպանվածի ազգականը և ևս երեք ընկերները

Սպանություն Թբիլիսիում. ձերբակալվել է սպանվածի ազգականը և ևս երեք ընկերները

Թբիլիսիի բնակչի սպանության գործով ոստիկանությունը բերման է ենթարկել չորս մարդու։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Դիղոմիում։ 26-ամյա երիտասարդը «փոխադարձ վիճաբանության հիման վրա» դանակով մի քանի վիրավորում է հասցրել իր ազգականին՝ 37-ամյա Գ.Կ.-ին։

Հարձակվողը դեպքի վայրից փախել է, իսկ վիրավորը հիվանդանոց ընդունվելուց հետո մահացել է։

Մի քանի օր անց մեղադրյալը բերման է ենթարկվել Կախեթիում։

Հետաքննությամբ պարզվել է նաև, որ զարմիկների երկու ընդհանուր ընկերները (35 տարեկան և 19 տարեկան) հարցաքննության ժամանակ դիտավորյալ կեղծ տեղեկություններ են տրամադրել ոստիկանություն։ Մեկ այլ անձ՝ 22-ամյա Ժ.Պ.-ն, տեղյակ է եղել կատարված հանցագործության մասին, սակայն փաստի մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։

Գործով նախաքննությունը շարունակվում է դիտավորյալ սպանության, սուտ տեղեկությունների տրամադրման և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու հոդվածներով։ Այս հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարվա ազատազրկմամբ։