Մետա» ընկերությունը «Ֆեյսբուքից» հեռացրել է Ռուսաստանից կազմակերպված, ոչ իսկական հաշիվները, որոնք կանգնած էին «Վրացական երազանքի» համակիրների համակարգված ցանցի և «ռուսական օրենքի» հակառակորդների վարկաբեկող ցանցի հետևում։ Նշված հաշիվների հետևում գտնվող անձանցից մի քանիսը կապված են եղել Մոսկվայում տեղակայված մարքեթինգային ընկերության հետ։
Համակարգված և ոչ վավերական գործունեության պատճառով Մետան ջնջել է ընդհանուր առմամբ 76 Facebook պրոֆիլ և 30 էջ, ինչպես նաև Instagram -ի 11 հաշիվ։ Նշված էջերը կառավարվել են Ռուսաստանից, որոնց թիրախը եղել են Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։
Նշված կեղծ էջերը շուրջ 77.000 ԱՄՆ դոլար են ծախսել առցանց արշավների համար՝ հիմնականում «Վրացական երազանքի» կողմնակիցներին և «ռուսական օրենքի» հակառակորդներին «սևացնելու» համար։
Արգելափակված էջերի հիմնական նպատակը կեղծ լուրերի կազմակերպված տարածումն էր։ Նշված էջերը, իրենց արժանահավատությունը թաքցնելու համար, հաշիվներ էին ստեղծել «Ֆեյսբուքում», «Տելեգրամում», «ՏիկԹոքում» և «Յութուբում»։
Կեղծ աքաունթները, որոնք կառավարվում էին Ռուսաստանից և կեղծ տեղեկություններ էին տարածում Վրաստանում, հիմնականում ակտիվ էին «Ռուսական օրենքի» ընդունման ժամանակ։ Նրանք խստորեն քննադատել են «Ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիայի մասնակից կուսակցություններին, աջակցել «Վրացական երազանքին»։
Ինչպես գրում է «Մետա»-ն, նրանք բացահայտել են կազմակերպված ցանցի ետևում գտնվող անձանց կողմից կառավարվող կեղծ հաշիվներ, որոնցից մի քանիսն արդեն անջատված են։ Փաստաթղթում նշվում է, որ կեղծ աքաունթները հաճախ համագործակցել են Հայաստանում այն անձանց հետ, ովքեր ստեղծել են տեսանյութեր, որոնք այնուհետև տարածվել են TikTok-ում, YouTube-ում, Instagram-ում և Facebook-ում։
«