Շարադրությունների մրցույթ բարձր դասարանցիների համար

Շարադրությունների մրցույթ բարձր դասարանցիների համար

Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարի ապարատը հայտարարել է շարադրությունների մրցույթ ազգային փոքրամասնությունների 9-12-րդ դասարանցիների համար “Վրաց լեզու` ճանապարհ դեպի իմ բարեկեցություն” թեմայով:

Մրցույթը հայտարարվել է ապրիլի 13-ին և նվիրված է Վրաց լեզվի օրվան: Շարադրությունների հայտերն ընդունվում են մինչև մայիսի 20-ը: Մրցույթի նպատակն է բարձրացնել ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների միջև վրաց լեզվի նշանակության գիտակցության մակարդակը: Մրցույթն անցկացվում է Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի ֆինանսական աջակցությամբ:

Մրցույթին կարող են մասնակցել միայն ազգային փոքրամասնությունների 9-12-րդ դասարանցիները: Շարադրությունները պետք է գրված լինեն վրացերեն լեզվով` 150 բառից ոչ պակաս: Ցանկացողները իրենց շարադրությունները կարող են ուղարկել ինչպես էլեկտրոնային փոստով, այնպես էլ տպված կամ ձեռագրով գրված ձևաչափով: Շարադրության վերջում մասնակիցը պետք է գրի իր անուն-ազգանունը, դասարանը, դպրոցի անվանումը և որևէ կոնտակտ:

Մրցույթի համար ձևավորված հատուկ հանձնաժողովը մայիսի 26-ին՝ Վրաստանի Անկախության օրը պաշտոնական միջոցառման ժամանակ կհրապարակի 4 հաղթողների անունները, ովքեր կպարգևատրվեն դիպլոմներով և պլանշետներով:

Շարադրությունները պետք է ուղարկել press@smr.gov.ge էլեկտրոնային փոստի հասցեին կամ էլ ներկայացնել Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարի աշխատակազմ, որը գտնվում է քաղաք Թբիլիսիում, Լեոնիձե 3/5 հասցեում:

Մրցույթի մանրամասների մասին կարող եք տեղեկանալ՝ սեղմելով հետևյալ здесь” target=”_blank”>հղման վրա:



Opinion, pooling and voting