Ի՞նչ առավելություն ունի «ուսանող» գրությամբ նույնականացման քարտը

Ի՞նչ առավելություն ունի «ուսանող» գրությամբ նույնականացման քարտը

Ուսանողական նույնականացման քարտը սովորական քաղաքացու նույնականացման քարտից տարբերվում է նրանով, որ ID քարտի վրա վրացերեն և անգլերեն լեզուներով գրված է «ուսանող» բառը, որով ուսանողը տարբեր ծառայություններից կարող է օգտվել զեղչված գներով:

Քարտի միջոցով ուսանողները կարող են օգտվել տարբեր զեղչերից՝ ինչպես պետական ​​կառույցներում, այնպես էլ մասնավոր ընկերություններում։ Օրինակ՝ տրանսպորտով (երկաթուղիներով) ճանապարհորդելիս, ինտերնետից և բջջային հեռախոսներից օգտվելիս, ինչպես նաև համակարգչային տեխնիկա գնելիս, նաև մշակութային և ժամանցային (կինո, թատրոն, թանգարան, գրախանութ և այլն) կենտրոններում։ Ուսանողական քարտը գործում է նաև սննդի հաստատություններում, մարզական և առողջապահական կենտրոններում և տարբեր տեսակի առևտրային հաստատություններում և ընկերություններում:

Ուսանողները կարող են ուսանողական քարտ ստանալ դիմելով Վրաստանի Արդարադատության տուն։

Ծրագրից կարող են օգտվել լիազորված բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողները, ովքեր սովորում են.

  • Վրացերենի ուսուցման կրթական ծրագրերում,
  • Ակադեմիական բարձրագույն կրթության առաջին աստիճանի (բակալավրիատ) կրթական ծրագրում, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման բակալավրի և մագիստրոսի ինտեգրված ծրագրում, անասնաբուժության ինտեգրված մագիստրոսական ​​ծրագրում, որակավորված բժշկի, ատամնաբույժի կրթական ծրագրում,
  • Ակադեմիական բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի (մագիստրատուրա) կրթական ծրագրում,
  • Ակադեմիական բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (դոկտորական) կրթական ծրագրում,

Ուսանողի նույնականացման քարտ ստանալու համար ուսանողը համալսարանում գրանցվելուց և Կրթության նախարարության տվյալների բազայում հայտնվելուց հետո պետք է դիմի արդարադատության տուն և համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, որից հետո կարող է ստանալ այն:

Իսկ, եթե ​​անձը մինչև ուսանող դառնալը ID քարտ չի ունեցել, ապա կարող է պարզապես ստանալ ուսանողական ID քարտ, այս դեպքում արդեն վճարելով միայն նույնականացման քարտի համար:

Jnews.ge