Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում գտնվող միակ հայկական գյուղում նշվել է «Մարիամ Աստվածածնի վերափոխման» տոնը:
Վաքըֆլըի հայկական եկեղեցում անցկացված միջոցառմանը մասնակցել են մեծ թվով հայեր, այդ թվում՝ Սամանդաղից, Անթաքյայից, Իսքենդերունից և արտերկրից:
Տոնակատարությանը ներկա է գտնվել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոսպոս Մաշալյանը:
«Մարիամ Աստվածածնի վերափոխման» տոնը հայկական 5 տաղավար տոներից մեկն է: Ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Խաղողօրհնեքի» տոն: Այն տոնվում է տարվա մեջ մեկ անգամ՝ օգոստոսի 15-ին նախորդող կամ հաջորդող ամենամոտ կիրակի օրը: